«Ժողովուրդ». ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն իր մտահոգությունները հայտնել է նաեւ նախկինում

«Ժողովուրդ». ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն իր մտահոգությունները հայտնել է նաեւ նախկինում

«Ժողովուրդը» գրում է. «Ռեյտինգային քվեարկության կարգի վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն իր մտահոգությունները հայտնել է նաեւ նախկինում, երբ իշխանություն-ընդդիմություն-քաղաքացիական հասարակություն ձեւաչափով բանակցությունների ժամանակ քննարկվում էր ԸՕ նախագիծը: Սակայն սա ընտրական համակարգի այն միակ դրույթն էր, որի շուրջ իշխանությունները չգնացին որեւէ զիջման, անգամ չփորձեցին իրենց առաջարկած տարբերակից կես քայլ նահանջել: Մինչդեռ, օրինակ, ընտրողների կողմից ստորագրված ընտրացուցակների հրապարակմանն իշխանությունները թեեւ տասնյակ տարիներ դիմադրում էին, սակայն ընդդիմության, քաղաքացիական հասարակության ու միջազգային հանրության ճնշումների ներքո ստիպված էին համաձայնել` այն ներառելով ԸՕ-ում»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: