«Սասնա ծուռ» Աշոտ Պետրոսյանը հացադուլ է հայտարարել

«Սասնա ծուռ» Աշոտ Պետրոսյանը հացադուլ է հայտարարել

«Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանը հացադուլ է հայտարարել՝ ի պաշտպանություն «Հաց բերող» Արթուր Սարգսյանի։ Ում նկատմամբ դատարանը կրկին կալանքի որոշում է կայացրել, այն պարագայում, երբ նա ունի կալանավորման հետ անհամատեղելի առողջական խնդիրներ։



Փաստաբան Արայիկ Պապիկյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ այժմ իր պաշտպանյալի առողջական վիճակը նորմալ է․ «Նրան տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ ամենայն հավանականությամբ կապահովեն անհրաժեշտ պայմաններ»։



Նշենք, որ Աշոտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քր.օր 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը, 235 հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։