Վարչապետի հանձնարարականը՝ Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի վերաբերյալ

Վարչապետի հանձնարարականը՝ Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի վերաբերյալ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստին հանձնարարական տվեց Գյումրու քաղաքային Կումայրի պատմական կենտրոնի զարգացման նոր ծրագրի վերաբերյալ: «Հաշվի առնելով այդ ծրագրի հանդեպ հանրային ուշադրությունը և ակնկալելով մասնագիտական խորացված գործընթաց՝ հանձնարարում եմ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, մինչ 2017 թվականին հունիսի 10-ը ծրագրով որոշված տարածքի սահմաններում համագործակցելով ՀՀ մշակույթի նախարարության հետ, առաջնահերթության կարգով առանձնացնել պիլոտային թաղամաս և մշակել մանրամասն հատակագծման, ինչպես նաև ամբողջ տարածքի ինժեներական ենթակառուցվածքների նախագծերը»,-ասաց վարչապետը։ 



Նրա խոսքով՝ Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ներկայումս իրականացվող նախագծային աշխատանքները համակարգելու նպատակով պետք է ներգրավել «Հայնախագիծ» բաց բաժնետիրական ընկերության արվեստանոցի ղեկավար, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանին և ներկայացնել նշված աշխատանքների ժամանակացույցը: