Մենք չենք կարող վստահել Ռուսաստանին. Նիկկի Հեյլի

Մենք չենք կարող վստահել Ռուսաստանին. Նիկկի Հեյլի

ՄԱԿ-ում ԱՄՆ նոր մշտական ներկայացուցիչ Նիկկի Հեյլին հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը ամենայն լրջությամբ է վերաբերվում ռուսական սպառնալիքներին եւ չի կարող վստահել Մոսկվային: Այս մասին հայտնում է «ВВС» ռադիոկայանը:



«NBC» հեռուստատեսությանը տված իր հարցազրույցում Հեյլին մասնավորապես ասել է, որ Միացյալ Նահանգները երբեք չպետք է հավատան ռուսներին եւ վստահեն նրանց: Վերլուծաբանները նշում են, որ ըստ էության դիվանագետ Հեյլին ավելի կոշտ կեցվածք է որդեգրել քան նախագահ Դոնալդ Թրամփը, քանի որ վերջինս բազմիցս է ասել, որ կփորձի կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ ավելի լավ լեզու կգտնի Պուտինի հետ, քան դա անում էր իր նախորդ Բարաք Օբաման:



Նշենք, որ Նիկկի Հեյլին 49 տարեկան է, հանրապետական կուսակցության անդամ եւ ծագումով հնդկացիական ընտանիքից է: