Թրամփը չի կարող խուսափել պատասխանատվությունից. Աբու Մուսա

Թրամփը չի կարող խուսափել պատասխանատվությունից. Աբու Մուսա

 



Արաբական պետությունների լիգայի նախկին ղեկավար Աբու Մուսան հայտարարել է, որ խորապես անհանգստացած է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` արտաքին քաղաքականության ոլորտում ունեցած անորոշությունից: Այս մասին հայտնում է ԱՊԱ լրատվական գործակալությունը: Վերջինս նշել է, որ որքան անորոշ լինի Միացյալ Նահանգները, այնքան անկայուն կլինի ողջ աշխարհը: «Վերջին յոթանասուն տարիներին Միացյալ Նահանգները համաշխարհային քաղաքականության մեջ հիմնական եւ ակտիվ խաղացողներից է եղել, եւ ամերիկացիները չեն կարող պարզապես հեռանալ` մյուս պետություններին դեմ առ դեմ թողնելով միայնակ իրենց խնդիրների հետ: Հարավային Ամերիկայից մինչեւ Մերձավոր Արեւելք եւ Ղարաբաղից մինչեւ Ուկրաինա առկա հակամարտություններն ու առճակատումները պահանջում են լուծումներ, որոնց կայացման մեջ պետք է մասնակցություն ունենա նաեւ Սպիտակ տունը, քանի որ Ամերիկան այսպես թե այնպես մասնակից է դրանց: Հետեւաբար, Թրամփը չի կարող խուսափել հակամարտությունների առումով իր տեսակետը ձեւակերպելուց»,- ասել է Աբու Մուսան: