Նախընտրական (հետընտրական) բառարան

Նախընտրական (հետընտրական) բառարան

Հայաստանյան ընտրությունների (նախագահական, խորհրդարանական) շուրջ 30-ամյա տարեգրության շնորհիվ տուժեց հայ ժողովուրդը, բայց շահեց հայոց լեզուն: Ապագայի բառարանագիրները կարող են օգտվել վերջին տարիներին գործածության մեջ մտած (նաեւ մեծավ մասամբ իմ կողմից ներմուծված) նորաբանություններից:



Ստորեւ ներկայացնում ենք այն բառակապակցությունները, «որոնց շնորհիվ» հայ մարդը կամազրկվել է, ինքնապարսավվել, ինքնաօտարվել, ինչու չէ՝ նաեւ ինքնամեկուսացվել՝ Հայաստանի երեք նախագահների գահակալության ընթացքում, երբ անարգված անկախությունը վերածվեց կուսակցապետական լիազորություններով օժտված քավոր-սանիկային բդեշխության:



Ընտրախաբկանք
Ընտրատզրուկ
Ընտրադագաղ (քվեատուփ)
Ընտրագար
Ընտրամոլ
Ընտրախեւ (չշփոթել ընտրախավի հետ)
Ընտրահամբակ
Ընտրամահակ (ոստիկանության կողմից լայն սպառման)
Ընտրաորկոր
Ընտրաուտեստ (քյաբաբ)
Ընտրախորշ (այլախոհների անժամանակավոր կացարան)
Ընտրաոչխար (պարզ է)
Ընտրաոստայն (Կենտրոնական ընտրական հանձնաժողով, տես նաեւ՝ Մուկուչյանի բազմակուսակցական բանդա)
Ընտրաողբ
Ընտրաոճիր
Ընտրաշփոթ (Ընտրական օրենսգիրք)
Ընտրաշուկա (կամ ընտրասիթի)
Ընտրախուժան
Ընտրագուշակ (Ա. Ադիբեկյան)
Ընտրակղեր (իշխանությունների ընտրարշավի տեղապահ եկեղեցական)
Ընտրապիղծ
Ընտրածախս
Ընտրակործան
Ընտրածաղր
Ընտրահարճ (տես շոուբիզնեսի հացկատակներին)
Ընտրասուգ
Ընտրաբանդա (ՀՀԿ եւ ընկ.)
Բառակապակցությունների հեղինակային իրավունքը պատկանում է հայ ժողովրդին:



Արթուր ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆ