Էլմար Մամեդյարովը խոսել է ԼՂ հակամարտության կարգավորումից

Էլմար Մամեդյարովը խոսել է ԼՂ հակամարտության կարգավորումից

Ռուսական «Նեզավիսիմայա գազետայում» հոդվածով է հանդես եկել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը` խոսելով նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման մասին: Ռուսաստան-Ադրբեջան դիվանագիտական հարաբերությունների քսանհինգամյակին նվիրված հոդվածում Մամեդյարովը անդրադարձել է նաեւ Ղարաբաղյան հակամարտությանը:



Նա գրել էր, որ Բաքուն մշտապես կողմնակից է եղել հակամարտության խաղաղ կարգավորմանը` բանակցային եղանակով` համահունչ միջազգային իրավունքին; Ինչպես եւ կարելի էր սպասել Բաքվի թիվ մեկ դիվանագետը խոսել ՄԱԿ ԱԽ հայտնի չորս բանաձեւերից Հայաստանի կողմից այսպես կոչված «տարածքների գրավումից»:



Ապա Մամեդյարովը կարեւորել է Ռուսաստանի դերակատարությունը հակամարտության կարգավորման գործում եւ նշել, որ Պետերբուրգյան հանդիպումից հետո որոշակի հույսեր կան, որ հակամարտությունը կարգավորվելու է: Որքան էլ զարմանալի է, սակայն Մամեդյարովը նշել է, որ Պետերբուրգյան հանդիպումից հետո Երեւանն է փորձում ամեն կերպ խուսափել բանակցություններից: