Կրեմլը Պետերբուրգում կատարվածը որակել է որպես ահաբեկչություն

Կրեմլը Պետերբուրգում կատարվածը որակել է որպես ահաբեկչություն

Կրեմլը Պետերբուրգում կատարված ողբերգությունը պաշտոնապես որակել է որպես ահաբեկչություն: Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պեսկովը մասնավորապես ասել է, որ այն փաստը, որ ահաբեկչական բռնարարքը իրականացվել է այն պահին, երբ երկրի ղեկավարը գտնվել է Պետերբուրգում, առիթ է ինքնաքննություն անցկացնելու եւ հատուկ ծառայությունները զբաղվում են արդեն այդ հարցով: Պեսկովը նաեւ հայտարարել է, որ Պուտինը կատարվածը ընդունել է որպես անձամբ իրեն նետված մարտահրավեր եւ պատասխանը համարժեք ցավոտությամբ չի ուշանա: