Տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույց

Տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույց

Տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը վերստին հայտարարել են, որ կանեն ամեն հնարավոր բան Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմը պահպանելու եւ Ժնեւում բանակցությունների շարունակականությունը պահելու համար: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։ Նշվում է, որ քննարկվել են նաեւ երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաեւ հարցեր, որոնք վերաբերում են ռեգիոնալ արդի օրակարգին: