Ավելի քան վեց բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում

Ավելի քան վեց բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում

Ռիխտերի սանդղակով 6 բալ ուժգնությամբ երկրաշարժն այսօր ցնցել է Իրանի հյուսիս-արևելյան Խոռասան Ռազավի նահանգի կենտրոն Մաշհադ քաղաքը: Այս մասին հայտնում է parstoday.com-ը: Լրատվամիջոցի փոխանցմամբ, երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 10:40-ին, Մաշհադի հարավ-արևելքում գտնվող Սեֆիդ Սանգ տարածքում: Երկրաշարժի էպիկենտրոնը գրանցվել է գետնի մակերեսից 10կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է նաև Մաշհադ քաղաքում ու դրան հաջորդել են մի քանի հետցնցումներ: Փրկարարական ուժերը Մաշհադ քաղաքում պատրաստ դրության են բերվել: Մինչ այս պահը երկրաշարժի պատճառած հավանական վնասների մասին որևէ տեղեկություն չի հաղորդվել: Սեյսմիկ ցնցումների գրանցման կենտրոնի հաղորդման համաձայն` 6 բալ ուժգնությամբ երկրաշարժին հաջորդել են 3 և 4.7 բալ ուժգնությամբ ցնցումները: Կա առնվազն երկու զոհ եւ տասնմեկ վիրավոր: