Աստրախանում ոստիկանների վրա հարձակում գործածները լիկվիդացվել են

Աստրախանում ոստիկանների վրա հարձակում գործածները լիկվիդացվել են

Ռուսաստանում ոստիկանները եւ Ռոսգվարդիայի ստորաբաժանումները համատեղ ջանքերով ոչնչացրել են Աստրախանում ոստիկանների վրա հարձակում գործած անձանց, որոնք իրենց բռնարարքի ընթացքում նաեւ երեք ոստիկանի էին սպանել:



Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը` վկայակոչելով ՌԴ ՆԳՆ խոսնակ Իրինա Վոլկի հայտարարությունն այս առնչությամբ:



Հիշեցնենք, որ ապրիլի չորսի գիշերը անհայտ անձաինք հարձակում էին գործել իրավապահների վրա Աստրախան քաղաքում եւ սպանել երեք ոստիկանի: Հատուկ գործողությունն իրականացվել է լուսադեմին, երբ հայտնաբերվել է փախուստի դիմած հանցագործներին:



Հատուկ գործողության վայրում արդեն աշխատում են քննչական մարմինները: Տեղացիները հայտարարել են, որ սպանությունների հետ կապ ունեն իսլամիստ ծայրահեղական վահաբիստական խմբավորումները: