Ռուսաստանն ու Սիրիան խախտել են քիմիական զենքի ոչնչացման համաձայնագիրը. Մայքլ Փենս

Ռուսաստանն ու Սիրիան խախտել են քիմիական զենքի ոչնչացման համաձայնագիրը. Մայքլ Փենս

Ռուսաստանն ու Սիրիան խախտել են 2013-ին կնքված «Քիմիական զենքի ոչնչացման մասին համաձայնագիրը» եւ չեն կատարել այդ համաձայնագրով սահմանված իրենց պարտավարությունները:



«Fox News» հեռուստակայանի եթերում այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը: «Մեզ ասում էին, որ Մոսկվայի եւ Ասադի վարչակազմի միջեւ առկա է քիմիական զենքի ոչնչացման մասին համաձայնագիր եւ որ խաղաղ բնակչության հանդեպ երբեւէ քիմիական զենքով հարձակում չի իրականացվելու: Սակայն ավաղ այդպես չեղավ»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը նշելով, որ Իդլիբում կատարվածը պարզապես ահասարսուռ է:



Փենսը նաեւ մեղադրել է ամերիկյան նախորդ վարչակազմին, որ բավարար հաստատակամություն չի ցուցաբերել քիմիական զենքի համաձայնագրի մասով եւ չի փորձել պարտավորեցնել Մոսկվային եւ Դամասկոսին այն իրականացնել: