Թրամփը Սիրիայի մասին իր պլաններով չի կիսվի Ռուսաստանի հետ

Թրամփը Սիրիայի մասին իր պլաններով չի կիսվի Ռուսաստանի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ չի քննարկի Սիրիայի հարցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջիկա հանդիպման ժամանակ: Մասնավորապես Թրամփը նշել է, որ քննարկման թեմա չի լինի ռազմական հարցերը Սիրիայի մասով: Այս մասին նա ասել է «The New York Times» պարբերականի հետ զրույցի ժամանակ:



«Ես երբեք չեմ ասում, թե ինչ եմ անում ռազմական ոլորտում: Ռազմական հարցերի մասին խոսելուն ես դեմ եմ եղել միշտ եւ տարիներ ի վեր այդ մասին միշտ ասել եմ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը:



Ավելի վաղ ԱՄՆ նախագահը մեկնաբանել էր Իդլիբում քիմիական հարձակման միջադեպը, կատարվածի ողջ պատասխանատվությունը դնելով Սիրիայի նախագահ Բըշար ալ-Ասադի վրա` միաժամանակ նաեւ նշելով, որ Ասադի գործողությունները նաեւ ամերիկյան նախորդ վարչակազմի թույլ կեցվածքի հետեւանք է: