Շոտլանդիայի վարչապետը վստահ է, որ կապրի մինչ Շոտլանդիայի անկախանալը

Շոտլանդիայի վարչապետը վստահ է, որ կապրի մինչ Շոտլանդիայի անկախանալը

 



Շոտլանդիայի վարչապետ Նիկոլա Ստերջենը հայտարարել է, որ կապրի մինչ այն օրը, երբ Շոտլանդիան կտեսնի անկախ պետություն: Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ հավելելով, որ ներկայումս Շոտլանդիայում նախապատրաստվում են նոր անկախության հանրաքվեի: Պարբերականը գրում է, որ ռեգիոնում անկախանալու տրամադրությունները աճել են, պայմանավորված Մեծ Բրիտանիայի` ԵՄ կազմից դուրս գալու գործընթացի հետ ինչի պատճառով ռեգիոնի բնակիչները բավական լուրջ քվոտաներից զրկվում են, թեեւ մնում է հարց, թե անկախանալուց հետո ԵՄ-ն արդյոք կընդգրկի՞ նորանկախ պետությունը իր կազմում: Շոտլանդիայի վարչապետը նշել է նաեւ, որ անկախանալու հանրաքվեի հիմքը նույնն է լինելու, ինչ նախորդ անգամ: «Մենք առաջարկեցինք, որպեսզի Լոնդոնը գնար փոխզիջման, սակայն Լոնդոնը չուզեց: Հիշեցնենք, որ նախորդ հանրաքվեի ժամանակ շոտլանդացիների 55%-ը չէր ցանկացել անկախ տեսնել երկիրը: