ՌԴ օդանավակայաններում անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են իրականացվում

ՌԴ օդանավակայաններում անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են իրականացվում

Ռուսաստանի տարածքում գտնվող բոլոր օդանավակայաններում մտցված են լրացուցիչ անվտանգության միջոցառումներ, պայմանավորված պետերբուրգյան ողբերգական դեպքերով: Այս մասին հայտարարել է ՌԴ Տրանսպորտի փոխնախարար Վալերի Օկուլովը։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը, բոլոր օդանավակայաններում տրանսպորտային անվտանգության բարձրագույն մակարդակի ռեժիմ է մտցված, ներառյալ պարեկապահակային ծառայությունից մինչ բեռների տեղափոխում, պահեստավորում եւ այլն: Ռուաստանի Տրանսպորտի փոխնախարարը նաեւ հայտարարել է, որ լրացուցիչ միջոցառումները նաեւ լրացուցիչ անհարմարություններ են ստեղծում, եւ կոչ է արել ուղեւորներին ավելի վաղ ժամանել օդանավակայան: