Էրդողանը Եվրոպան փտող աշխարհամաս է անվանել

Էրդողանը Եվրոպան փտող աշխարհամաս է անվանել

Եվրոպան սպառել է իրեն և վերածվել «փտող աշխարհամասի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը:



«Եվրոպան այսօր փտող աշխարհամաս է, նա այլևս ոչինչ չունի ասելու ոչ Թուրքիային, ոչ է միջազգային հանրությանը: Եվրոպան սպառել է իրեն և հայտնվել է մի վիճակում, որի համար թանկ է վճարելու: Մերժվել են բոլոր արժեքները, որոնք եվրոպացիները պահպանել էին դարերով»,- РИА Новости-ի փոխանցմամբ` Բալիքեսիր նահանգում տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել է Թուրքիայի նախագահը:



Էրդողանի խոսքով` այսօր Եվրոպայում խախտվում են մարդու իրավունքները, այնտեղ հաշվի չեն նստում ժողովրդավարության նորմերի հետ:



«Եվրոպան ոչ թե ժողովրդավարության, այլ բռնության և նացիզմի կենտրոն է»,- հավելել է Էրդողանը: