Ռուսաստանը տեղացիներին սակրավորություն կսովորացնի

Ռուսաստանը տեղացիներին սակրավորություն կսովորացնի

Ռուսական ռազմակայանը Սիրիայում կսկսի Հոմսում տեղացիներին սակրավորություն սովորեցնել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Դասընթացները կանցկացվեն Հոմսում տեղի ռազմական քոլեջի շենքում: Առաջին հոսքը կընդգրկի յոթանասուն մարդ, որոնք հիմնականում զինվորականներ եւ սպաներ են սիրիական բանակից: Երկրորդ հոսքը կսկսի գործել արդեն Հալեպում: Դասավանդողները մեկնելու են Ռուսաստանից:



Այս քայլը Մոսկվան բացատրել է ռազմական բախումներից հետո տարածքների ականազերծման անհրաժեշտությամբ, որից հետո արդեն կկազմակերպվի փախստականների հայրենադարձումը: