Զանգվածային անկարգությունները Վենեսուելայում շարունակվում են. Տուժածների թիվը հասել է 57-ի

Զանգվածային անկարգությունները Վենեսուելայում շարունակվում են. Տուժածների թիվը հասել է 57-ի

Առնվազն 57 մարդ է վիրավորվել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում ընդդիմության կողմից իրականացված զանգվածային ցույցերի ընթացքում տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով; Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը, հավելելով, որ տուժածներից մեծ մասը թունավորվել են արցունքաբեր գազից, որը կիրառել են իրավապահները ցուցարարներին ցրելու համար: Մեկ անձ միայն գնագուղեղային վնասվածք է ստացել: Կան նաեւ ձերբակալվածներ, որոնք թիվը հասնում է մոտ երկու տասնյակի: Այս շաբաթվա ընթացքում սա արդեն չորրորդ ցույցն է Կարակասում: Ցուցարարները բողոքում են երկրի Գերագույն դատարանի կայացրած նոր որոշման դեմ, որի համաձայն կտրուկ նվազեցվել են երկրի ընդդիմադիր պառլամենտի լիազորությունները: