ՍԴ նախագահն ընդհատեց Զուրաբյանին. «Սա պառլամենտի նիստը չի, որ քաղաքական ելույթներ ունենաք»․ (տեսանյութ)

ՍԴ նախագահն ընդհատեց Զուրաբյանին.  «Սա պառլամենտի նիստը չի, որ քաղաքական ելույթներ ունենաք»․ (տեսանյութ)

Սահմանադրական դատարանում մեկնարկել է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումի քննությունը` ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ: Դիմումի հիմնավերումներն առաջինն սկսեց ներկայացնել «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի անդամ Լևոն Զուրաբյանը: Նա ասաց, որ ինքն ունի դեժավյուի զգացողություն, քանի որ 5 տարի առաջ նույնպես այս դահլիճում ինքը ներկայացնում էր նմանօրինակ դիմում, բայց ՍԴ-ն մերժեց իրենց դիմումը:



Այնուհետև Զուրաբյանը քննադատեց Սահմանադրական դատարանին` ամեն անգամ այսօրինակ հայցով ՍԴ դիմելիս «մտացածին պատրվակներով» իրենց դիմումը քննության չառնելու կամ այն մերժելու մեջ:
Այստեղ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ընդհատեց Զուրաբյանին. «Սա պառլամենտի նիստը չի և ելույթների ժամը չի, որ քաղաքական ելույթներ ունենաք»:



Մանրամասները` տեսանյութում.



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ