ԱՄՆ նախագահն անհետացել է. Բիլ Քլինթոնը ԱՄՆ նախագահի մասին թրիլլեր է գրում

ԱՄՆ նախագահն անհետացել է. Բիլ Քլինթոնը ԱՄՆ նախագահի մասին թրիլլեր է գրում

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը հայտնի գրող Ջեյմս Պատերսոնի հետ համահեղինակությամբ կգրի իր առաջին վեպը որի գլխավոր հերոսը ԱՄՆ նախագահը կլինի: Այս մասին հայտնում է Hollywood Reporter-ը:



Alfred A. Knopf եւ Hachette հրատարակչություններն իրենց համատեղ հայտարարությամբ նշել են, որ զբաղվելու են գրքի լույսընծայման գործերով եւ սպասվելիք վեպը կլինի «եզակի զուգորդում ինտրիգների, անհանգսիտ սպասումների եւ անդրկուլիսյան դրամաների` համաշխարհային մասշտաբի, որոնք ծավալվում են իշխանական վերնախավում»:



Հրատարակիչները նաեւ նշել են, որ սյուժեն լիովին հորինված է եւ կապ չունի իրականության հետ:



«ԱՄՆ նախագահի մասին այս վեպն այն մասին է, թե ինչ ես գիտեմ այդ աշխատանքի, Սպիտակ տան նիստուկացի եւ Վաշինգտոնի աշխատաոճի մասին, ինչը մեծ հաճույք է»,- ասել է Քլինթոնը:



Գրող Ջեյմս Պետերսոնը, ով հայտնի է դետեկտիվի եւ թրիլլերի ժանրերում իր ստեղծագործություններով, հայտարարել է, որ ինքը շարադրողն է, իսկ Քլինթոնն օգնում է իրավիճակներն ավելի հստակ եւ ճշգրիտ հասկանալ:



Վեպը կունենա «Նախագահն անհետացել է» (The President is missing) վերնագիրը եւ լույս կտեսնի հաջորդ տարի ամռանը: