Լավրովն ու Թիլերսոնը Վաշինգտոնում կքննարկեն Սիրիական եւ Ուկրաինկան հիմնահարցերը

Լավրովն ու Թիլերսոնը Վաշինգտոնում կքննարկեն Սիրիական եւ Ուկրաինկան հիմնահարցերը

ԱՄՆ Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ մայիսի տասին կքննարկի Սիրիական եւ Ուկրաինական հակամարտությունների կարգավորման հարցերը: Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպը:



«Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կհանդիպի Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ մայիսի 10-ին Վաշինգտոնում: Բանակցությունների ընթացքում քննության կառնվեն Սիրիային եւ Ուկրաինային վերաբերող հարցեր: Ուկրաինայի մասով կողմերը կքննարկեն Արեւելյան Ուկրաինայում բռնությունների դադարեցման հարցը եւ կկարեւորեն մինսկյան պայմանավորվածությունների լիակատար իրականացման անհրաժեշտությունը, որպես ճանապարհ հակամարտության կարգավորման համար: Սիրիայի մասով կքննարկվեն լիցքաթափման եւ բռնության դադարեցման ջանքերը եւ ժողովրդին հումանիտար օգնության հասանելիությունն ապահովելու հարցերը»,- ասված է Պետդեպի հայտարարությունում: