Ֆրանսիական իշխանությունները որոշել են տեղափոխել Փարիզի փախստականների ճամբարը

Ֆրանսիական իշխանությունները որոշել են տեղափոխել Փարիզի փախստականների ճամբարը

Ֆրանսիական իշխանությունները որոշել են տեղափոխել Փարիզում տեղակայված փախստականների ճամբարը: Այս մասին հայտնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը:



Նշենք, որ ճամբարը գտնվում է Պորտ դե լա Շապել շրջանում: Ճամբարում բնակվում է հազար փախստական հիմնականում Աֆրիկայից եւ Աֆղանստանից: Տեղափոխման աշխատանքներն իրականացնելու են 350 ոստիկաններ: Պարբերականը գրում է, որ անցյալ տարվա նոյեմբերին տեղափոխվեց եւս մեկ ճամբար, որը գտնվում էր «Ստալինգրադ» մետրոյի կանգառի մոտակայքում եւ ուներ գրեթե չորս հազար «բնակիչ»: Ավելի վաղ փակվել եւ տեղափոխվել էր նաեւ Կալե քաղաքի ճամբարը, որն հայտնի է «ջունգլիներ» անունով: Բոլոր փախստականներին ցրելու են երկրի տարբեր քաղաքներում գործող հատուկ կայանները: