Մակրոնը Ֆրանսիայի վարչապետ է նշանակել

Մակրոնը Ֆրանսիայի վարչապետ է նշանակել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել մակրոնը երկրի նոր վարչապետ է նշանակել Հավրի քաղաքապետ, 46-ամյա Էդուար Ֆիլիպին:



Մոտ ապագայում Ֆիլիպը կձևավորի նախարարների կաբինետը:



Հիշեցնենք, որ Էմանուել Մակրոնը երկրի նախագահի պաշտոնն ստանցնեց նախօրյակին՝ մայիսի 14-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Ֆրանսուա Օլանդին:



Բրիտանական Express պարբերականը նշել է, որ աջերի ներկայացուցիչ Ֆիլիպին վարչապետ նշանակելով՝ Մակրոնը ցանկանում է հուլիսին կայանալիք ՔԺ ընտրություններում լավ դիրքեր ապահովել կենտրոնամետների համար: