Էդուար Ֆիլիպը բացատրել է, թե ինչու է ընդունել Մակրոնի առաջարկը

Էդուար Ֆիլիպը բացատրել է, թե ինչու է ընդունել Մակրոնի առաջարկը

Ֆրանսիայի նոր վարչապետ Էդուար Ֆիլիպը բացատրել է, որ կառավարությունը ղեկավարելու առաջարը ընդունել է երկրում ստեղծված յուրահատուկ իրավիճակի ատճառով: Այդ մասին նա խոսել է TF1 հեռուստաալիքի եթերում, տեղեկացնում է Reuters-ը:



«Ինքս ինձ ասացի՝ իրավիճակը, որի մեջ մենք հայտնվել ենք, այնքան յուրահատուկ է, որ մենք պարտավոր ենք ինչ-որ նոր բան փորձել, բան, որ նախկինում չենք արել»,- ասել է Ֆիլիպը:



Նա նաև հաստատել է երկրի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի հավատարմությունը բարեփոխումների մասին նախապես արված հայտարարություններին, որոնք վերաբերվում են թե աշխատանքի ոլորտին և թե ընդհանրաօպես բիզնեսին:



Ավելի վաղ մենք տեղեկացրել էինք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետ է նշանակել Հավրի քաղաքապետ Էդուար Ֆիլիպին, ով էլ կկազմավորի նոր կառավարությունը: