Դե-էսկալացիոն գոտիները գրոհայիններին հնարավորություն են տալիս վայր դնել զենքերն ու անձնատուր լինել. Բաշար ալ-Ասադ

Դե-էսկալացիոն գոտիները գրոհայիններին հնարավորություն են տալիս վայր դնել զենքերն ու անձնատուր լինել. Բաշար ալ-Ասադ

Սիրիայում դե-էսկալացիոն գոտիները առաջին հերթին ուղղված են ապահովելու քաղաքացիական բնակչության անվտանգությունը, ինչպես նաեւ հնարավորություն են տալիս գրոհայիններին վայր դնել զենքերն ու անձնատուր լինել` ստանալով համաներում: Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ՕՆՏ հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ:



«Դե-էսկալացիոն գոտիների առաջնային խնդիրը խաղաղ բնակչության պաշտպանությունն է այդ շրջաններում եւ ապա արդեն` այն հնարավորություն է տալիս գրոհայիններին հաշտվել պետության հետ, ինչպես դա եղել է մյուս շրջաններում: Իսկ դրա համար նրանք պետք է վայր դնեն զենքերն ու անձնատուր լինեն` արժանանալով համաներման: Միաժամանակ նաեւ մնացած խմբավորումները կարող են օգտագործել այն հնարավորությունը եւ վռնդել ԻՊ եւ «Նուսրա» խմբավորումներին»,- ասել է Սիրիայի նախագահը, հավելելով որ կարեւոր է, որպեսզի հրադադարը նպաստի կառավարության եւ խմբավորումների միջեւ քաղաքական պրոցեսի մեկնարկին:



Ասադը հավաստիացրել է, որ որքան էլ երկարատեւ լինի հակամարտության կարգավորումը, ինքը չի հոգնել եւ հայտարարել է, որ ավելի շուտ կեղծիքի վրա հիմնված հայտարարություններ տարածող իր հակառակորդներն են հոգնել, զգալով որ սուտն ու կեղծիքը ոչ մի տեղ չտանող իրականություն է ապահովում իրենց համար: