Ժնեւյան բանակցությունները անարդյունք եղան. Բաշար ալ-Ասադ

Ժնեւյան բանակցությունները անարդյունք եղան. Բաշար ալ-Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը կարծում է, որ Սիրիական կարգավորման հարցով Ժնեւյան բանակցությունները եղան անարդյունավետ: «Ինչ վերաբերում է Ժնեւյան բանակցություններին, ապա այն ցայսօր հանդիսանում է միայն ԶԼՄ-ների հետ հանդիպման վայր: Եվ ոչ մի Ժնեւյան հանդիպման ժամանակ չի արվել որեւէ կոնկրետ քայլ, նույնիսկ տոկոսի միլիոներորդ մասի իրականությամբ»,- ՕՆՏ հեռուստատեսության հետ զրույցում հայտարարել է Սիրիայի նախագահը հավելելով որ Ժնեւյան գործընթացի իմաստը Դամասկոսից զիջումների կորզումն է եղել:



«Ես զիջումների չեմ գնա, քանի որ համազգային նշանակության զիջումների գնալու իրավունք չունեմ որպես նախագահ եւ որեւէ նախագահ նման զիջումների գնալու իրավունք չունի: Նման կարգի որոշումները համազգային, համաժողովրդական մակարդակով են կայացվում: Ես անձնանական հարցերում կարող եմ զիջել, սակայն անկախության, ինքնիշխանության սահմանադրության մասով որեւէ զիջում չեմ անի»,- ասել է Ասադը: Ուշագրավ է, որ Ասադը արդյունավետ է համարում Աստանայի գործընթացը, որը ներկայումս արդեն արդյունքներ տալիս է կրակի դադարեցման առումով: