Հարավային Կորեայի արեւելքում Հյուսիս-Կորեական հազարավոր քարոզչական թերթիկներ են հայտնաբերվել

Հարավային Կորեայի արեւելքում Հյուսիս-Կորեական հազարավոր քարոզչական թերթիկներ են հայտնաբերվել

Հարավային Կորեայի ոստիկանությունը ավելի քան 5 հազար հյուսիս-կորեական քարոզչական թերթիկներ է հայտնաբերել երկրի արեւելյան Կաննին քաղաքում: Այս մասին հայտնում է «Ռյոնհապ» լրատվական գործակալությունը, նշելով, որ բացի թերթիկներից եղել են նաեւ CD դիսկեր եւ USB կուտակիչներ: Ընդհանուր առմամբ հայտնաբերված եւ առգրավված նյութերի բովանդակությունը եղել է նախկին նախագահ Պակ Կըն Հեի կառավարության քննադատությունը, ինչպես նաեւ Կիմ Իր Սենի 105-ամյակի վերաբերյալ տեղեկություններ: Ներկայումս իրավապահները ողջ առգրավված նյութերն ուղարկել են ուսումնասիրության: Միջոցներ են ձեռնարկվում պարզելու համար, թե ինչպես են դրանք հասել Հարավային Կորեա:



Նշենք, որ սկսած 2008-ից երկու Կորեաները իրար դեմ վարում են հոգեբանական պատերազմ: