Այսօր Իրանում «լռության օր» է

Այսօր Իրանում «լռության օր» է

Այսօր Իրանում հայտարարվել է «լռության օր» իսկ արդեն վաղը իսլամական հանրապետության բնակիչները ընտրելու են երկրի նոր նախագահին: Նախընտրական գործընթացը, որը ձգվեց մոտ մեկ ամիս, ավարտվեց երեկ առավոտյան ժամը 8-ին տեղական ժամանակով: Համաձայն Իրանի ՆԳՆ կից ընտրությունների անցկացման Շտաբի հայտարարության, արգելված է իրականացնել քարոզչություն ցանկացած եղանակով, ներառյալ սոցցանցերը, ԶԼՄ-ները եւ այլն:



Հիմնական թեկնածուներն են՝ գործող նախագահ Հասան Ռոուհանին, այաթոլլահ Իբրահիմ Ռեհիսին, նախկին փոխնախագահ Մուստաֆա Հաշեմի-Թաբան եւ պահպանողականների թեկնածու Մուստաֆա Աղա-Միրսալիմը: Կհաղթի այն թեկնածուն, ով կհավաքի ձայների 50 տոկոսից ավելին: Եթե առաջին փուլում նման արդյունք չլինի, ապա կանցկացվի արդեն երկրորդ փուլ:



Նշենք, որ ԻԻՀ Սահմանադրության համաձայն նախագահը երկրի գերագույն հոգեւոր պետից հետո երկրորդ պաշտոնյան է եւ իրականցնում է հիմնականում վարչապետի լիազորություններ: Ընտրվում է 4 տարի ժամկետով, ուղղակի ընտրությունների միջոցով: Չի կարող պաշտոնավարել ավելին, քան երկու ժամկետը: