Թուրքիայի ԱԳՆ-ն առաջարկել է հակաահաբեկչական կոալիցիայում ԱՄՆ ներկայացուցչին փոխել

Թուրքիայի ԱԳՆ-ն առաջարկել է հակաահաբեկչական կոալիցիայում ԱՄՆ ներկայացուցչին փոխել

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն առաջարկել է որպեսզի ԻՊ դեմ պայքարի հակաահաբեկչական կոալիցիայում ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ Բրետ Մակգրեգին այլ անձով փոխարինեն, քանի որ վերջինս բացահայտ կերպով պաշտպանում է սիրիացի քրդերին:



Չավուշօղլուն նշել է, որ հարցը քննարկվել է նաեւ Թրամփ-Էրդողան հանդիպման ժամանակ որը տեղի է ունեցել երեքշաբթի օրը Սպիտակ տանը: Բանն այն է, որ պաշտոնական Անկարան հայտարարում է, որ Սիրիայում քրդական խմբավորումները կապ ունեն Քրդական Բանվորական կուսակցության հետ եւ կոչ են անում իր դաշնակիցներին չաջակցել նրանց, այն դեպքում երբ Միացյալ Նահանգները զինում է սիրիացի քրդերին: Այս մասին հայտնում է թուրքական NTV-ն: