«Ժողովուրդ». Ժողովրդագրական վիճակը բացասական ուղիով է ընթանում

«Ժողովուրդ». Ժողովրդագրական վիճակը բացասական ուղիով է ընթանում

«Ժողովուրդը» գրում է. «ԱԺ ուղերձում Սերժ Սարգսյանը նաեւ հայտարարել էր Հայաստանի բնակչությունն ավելացնելու եւ մինչեւ 2040 թվականը 4 մլն-ի հասցնելու մասին: Ի սկզբանե պարզ է, որ սա Սերժ Սարգսյանի հերթական անկատար խոստումներից մեկն է լինելու եւ արժանանալու է նույն Իրան-Հայաստան այդպես էլ չկառուցված երկաթուղու ճակատագրին: Փորձենք մանրամասնել: Հայաստանում 2011թ. անցկացված մարդահամարի տվյալներով՝ առկա բնակչության թիվը 2 մլն 871 հազար 771 է: Բնականաբար, այս ընթացքում բնակչության թիվը նվազել է. տարեկան միջինը 30 հազար հոգի արտագաղթել է Հայաստանից: Եւ ամենալավատեսական հաշվարկներով՝ Հայաստանում այսօր 2 մլն 700 հազար մարդ է մնացել: Որպեսզի հասնենք Ս. Սարգսյանի խոստացած ցուցանիշին, պետք է դադարեցվի արտագաղթը, որից հետո բնակչության թիվն ավելացվի 1,3 մլն-ով, այսինքն` տարեկան 56.5 հազար մարդով: Կկարողանա՞ն իշխանություններն ապահովել նման ցուցանիշ, իհարկե, ոչ: Բավական է նշել, որ բնական հավելաճը գնալով նվազում է` միջինը 12-13 հազար հոգի, նաեւ տարեկան 30-40 հազար հոգի արտագաղթում է, արդյունքում ժողովրդագրական վիճակը, միեւնույն է, բացասական ուղիով է ընթանում»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: