Կառավարությունը կմարի ջրօգտագործողների պարտքերը՝ «Ամերիաբանկին»

Կառավարությունը կմարի ջրօգտագործողների պարտքերը՝ «Ամերիաբանկին»

Կառավարության որոշմամբ ջրօգտագործողների ընկերությունների կրեդիտորական պարտավորությունների մարման նպատակով Ջրային կոմիտեին 2019թ. պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 4 մլրդ 87 մլն 871 հազար դրամ: Նախագիծը զեկուցեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Նա հիշեցրեց, որ 2018 թվականի ընթացքում կուտակված պարտքերից 6 մլրդ 941 մլն դրամ գումարի մարման համար անհրաժեշտություն էր առաջացել «Ամերիա բանկ» ՓԲԸ-ից վերցնել  վարկ, որի վերադարձը, ըստ կնքված պայմանագրերի, սահմանվել էր մինչև 2019 թվականի ապրիլի 1-ը: 

Ուստի, ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով «Ոռոգման ծառայություններ մատուցող ընկերություններին ֆինանսական աջակցության տրամադրում», և «Աջակցություն ոռոգման համակարգերի առողջացման» միջոցառումներով հատկացված գումարներն  ուղղվել են վերը նշված վարկի մարմանը:

 Ըստ Պապիկյանի՝ նախագծի ընդունումը պայմանավորված է 2019 թվականի ոռոգման շրջանը պատշաճ և արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությամբ: 

2019 թվականի ոռոգման շրջանը սկսվել է, սակայն այն պատշաճ և արդյունավետ կազմակերպելու համար ՋՕԸ-երը կանգնել են մեծ դժվարությունների և խոչընդոտների առաջ։ 10.06.2019թ. դրությամբ ՋՕԸ-երի ընդհանուր կրեդիտորական պարտավորությունները կազմում են 4087,9 մլն դրամ, որից  ծախսված էլեկտրաէներգիայի գծով պարտքը 873,0 մլն դրամ,  ջրառի գծով պարտքը՝ 1247,7 մլն դրամ,  կուտակված աշխատավարձի գծով պարտքը՝ 735,8 մլն դրամ, չկատարված հարկային պարտավորությունների գծով՝ 322,6  մլն դրամ և այլն (ՋՕԸ-երի կրեդիտորական պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքը կցվում է)։
Ուստի, բերը նշված գումարը կուղվի ջրօգտագորխողների կուտակած հենց այս պարտքերի մարմանը։