ԲԴԽ-ն խոչընդոտ չի նկատել  Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկելու մասով (տեսանյութ)

ԲԴԽ-ն խոչընդոտ չի նկատել  Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկելու մասով (տեսանյութ)

«Դավիթ Գրիգորյանը կներկայացնի, կտեսնենք: Էս պահի դրությամբ այն տեղեկությունն, որն ունի Բարձրագույն դատական խորհուրդը, որեւէ խոչընդոտ չի նկատել, դրա համար հատուկ հրավիրել ենք Դավիթ Գրիգորյանին, որպեսզի նա ներկայացնի ստեղծված իրավիճակը»:

Այս  մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր նախագահ Ռուբեն Վարդազարյանն՝ անդրադառնալով դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությանն ու այնտեղից համակարգիչ առգրավելու Հատուկ քննչական ծառայության գործողությանը:

Նա նշեց, որ ՀՔԾ-ն իր իրազեկման մեջ նշել է, որ քաղաքացիական գործով  քննչական գործողություն պետք է իրականացնի. «ՀՔԾ-ն իր իրազեկման մեջ նշել էր, որ մի քաղաքացիական գործով քննչական գործողություն պետք է իրականացնի: Շատ հստակ ասացի՝ մինչեւ Դավիթ Գրիգորյանը չներկայացնի ինչ է կատարվել չեմ կարող ասել»:

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանին այսօր հրավիրել են ԲԴԽ՝ դեպքի վերաբերյալ զրուցելու: