Մոսկվան եւ Պեկինը համատեղ լուսնակայան կստեղծեն

Մոսկվան եւ Պեկինը համատեղ լուսնակայան կստեղծեն

Ռուսաստանն ու Չինաստանը մտադիր են համատեղ լուսնակայան ստեղծել, ինչպես նաեւ հեռահար կառավարման լուսնային զոնդավորման արբանյակներ։ Այս մասին հայտարարել է «Ռոսկոսմոսը», իր ռուս-չինական գործակցության ենթահանձնաժողովի 20-րդ նիստի ընթացքում։ Ըստ տարածված հայտարարության, կողմերը ուսումնասիրելու են տիեզերքում ռուս-չինական գործակցության հեռանկարները, նախանշելու ուղղությունները՝ մինչեւ 2022 թվականն ընկած ժամանակահատվածի համար։