Երկու օր առաջ դատավոր Մխիթարյանը Փարամազյանին էր կալանավորել, ո՞նց կարող էր Առուշանյանին չկալանավորել

Երկու օր առաջ դատավոր Մխիթարյանը Փարամազյանին էր կալանավորել, ո՞նց կարող էր Առուշանյանին չկալանավորել

Այսօր Հայաստանում մի կարծիք է ձեւավորված, որ ոչ թե նայում են գործի նյութերին, այլ նայում են, թե որ դատավորին է մակագրված գործը, դրանից արդեն հասարակությանը պարզ է դառնում՝ մարդը կալանավորվելու է, թե ոչ։ Երբ գործերը մակագրվեցին այս դատավորին, բոլորս համոզված էինք, որ Մանվել Փարամազյանն ու Առուշ Առուշանյանը կալանավորվելու են: Ես վստահաբար ասում եմ, որ սրանք քաղաքական հետապնդումներ են: Եթե գործն ուսումնասիրեք, կհամոզվեք, որ դրանում ոչինչ չկա։ Այս մասին քիչ առաջ վերաքննիչի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը։

Առուշ Առուշանյանը, հիշեցնենք, կշարունակի մնալ կալանավորված։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, մերժեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ գրավ կիրառելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոքը։

«Որոշմանը ես սպասում էի, վստահ էի, որ դատավոր Ռուբիկ Մխիթարյանը մերժելու է Առուշ Առուշանյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը, որովհետեւ նույն դատավորը երկու օր առաջ մերժեց եւ կալանավորեց Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանին»,- հավելեց նա։