Շրի Լանկայում ձերբակալվել է եւս 2 հոգի ահաբեկչության կասկածանքով

Շրի Լանկայում ձերբակալվել է եւս 2 հոգի ահաբեկչության կասկածանքով

Շրի Լանկայի ոստիկանությունը ձերբակալել է եւս 2 հոգու՝ զատկի տոնի պատարագին տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակցություն ունենալու կասկածանքով։

Այս մասին հայտնում է newsfirest լրատվական հարթակը։

Ոստիկանությունը արդեն ձերբակալել է 100-ից ավել մարդու ահաբեկչությանը մասնակցություն ունենալու կասկածանքով։ 

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Շրի Լանկայի 3 քաղաքներում տեղի էին ունեցել երկրի պատմության մեջ խոշորագույն ահաբեկչական գործողությունները, որոնց հետևանքով մահացել էր մոտ 250 մարդ ։