Մերձավոր Արեւելքում լայնածավալ հակամարտության վտանգ կա․ Անտոնիու Գուտերեշ

Մերձավոր Արեւելքում լայնածավալ հակամարտության վտանգ կա․ Անտոնիու Գուտերեշ

Մերձավոր Արեւելքն հայտնվել է լայնածավալ ռեգիոնալ հակամարտության բռնկման շեմին։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։ «Թեկուզ մեկ սխալ, մեկ ոչ ճիշտ արված հաշվարկ, մեկ անհասկացողության կետ եւ կարող է առաջանալ լայնածավալ ռեգիոնալ հակամարտություն»,- ասել է Գուտերեշը ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում՝ հավելելով, որ վերջին օրերին էսկալացիան նկատելի է ինչպես հռետորաբանության մեջ, այնպես էլ՝ քայլերի մեջ։

Գուտերեշը կոչ է արել շահագրգիռ կողմերին անդունդի եզրից ետ քաշվել, նա քննադատել է ինչպես Իրանի հարձակումն Իսրայելի վրա, այնպես էլ Դամասկոսում իրանական հյուպատոսության վրա Իսրայելի իրականացրած հարձակումը։ Նաեւ կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի սեկտորում։