Արմեն Աշոտյանի գործով դատական նիստերն աստիճանաբար վերածվում են Սանտա Բարբարայի սերիալին

Արմեն Աշոտյանի գործով դատական նիստերն աստիճանաբար վերածվում են Սանտա Բարբարայի սերիալին

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Արմեն Աշոտյանի գործով դատական նիստերը աստիճանաբար վերածվում են Սանտա Բարբարայի սերիալին` սկսել են ու չեն ավարտվում:

Տուժող (ների) երկար փնտրտուքը ոչինչ չի տալիս` չկա, բայց դա չի խանգարում իշխանությանը` Արմենին դատարանում պահելու և գործը օդում կախելու համար:

Բավականին ծանր է դատական նիստի այն մասնակիցների համար, ովքեր դեմքի լուրջ արտահայտությամբ պետք է գան նիստերին ու ձև տան, թե տեղյակ չեն, որ Արմենը քաղբանտարկյալ է:

Եթե Աշոտյանը նստած չլիներ այս նիստերը շատ նման կլինեին կոմեդիայի ժանրին, սակայն այն, որ Արմենն արդեն 8-9 ամիս է նստած է` տեղին ունեցողն ավելի շատ ողբերգություն է հիշեցնում»: