Ազովի ծովն այլեւս Ռուսաստանի եւ Դոնեցկի Ժողհանրապետության կողմից է միայն օգտագործվելու 

Ազովի ծովն այլեւս Ռուսաստանի եւ Դոնեցկի Ժողհանրապետության կողմից է միայն օգտագործվելու 

Ազովի ծովի կարգավիճակը փոխվել է Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացվող հատուկ ռազմական գործողության ընթացքում։ Այս մասին հայտարարել է Ղրիմի կառավարության փոխվարչապետ Գեորգի Մուրադովը, ըստ РИА Новости-ի փոխանցման։

Նա մասնավորապես ասել է, որ այն բանից հետո, երբ ազատագրվել է Դոնեցկի Ժողհանրապետության հարավային հատվածը եւ Մարիուպոլն էլ ամբողջապես անցել է ռուսական հսկողությանը, կարելի է ասել, որ Դոնեցկի Ժողհանրապետությունը ստանալով ելք դեպի Ազովի ծով եւ ըստ էության դրանով նաեւ փոխվել է Ազովի ծովի կարգավիճակը։ Այն այժմ օգտագործվելու է Ռուսաստանի եւ Դոնեցկի Ժողհանրապետության կողմից համատեղ կերպով։

Մուրադովը նաեւ ասել է, որ հենց որ Խերսոնի եւ Զոպորոժիեի մարզերի հարավային հատվածներն էլ մաքրվեն ուկրաինացի նացիստներից, ապա Ուկրաինան կկորցնի հասանելիությունը Ազովի ծովի հանդեպ։