Պատգամավորին մեղադրում են գործընկերների հանդեպ սեքսուալ բռնության գործադրման մեջ․ սկանդալ Մեծ Բրիտանիայում

Պատգամավորին մեղադրում են գործընկերների հանդեպ սեքսուալ բռնության գործադրման մեջ․ սկանդալ Մեծ Բրիտանիայում

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Պահպանողական կուսակցության պատգամավորներից մեկը մեղադրվում է գործընկերներին թմրանյութ տալու եւ ապա նրանց հանդեպ սեքսուալ բռնություն գործադրելու մեջ։ Այս մասին հայտնում է Mirror պարբերականը։

Հրապարակման մեջ նշվում է, որ առնվազն չորս պատգամավոր պատմել է, որ նման բռնության է ենթարկվել գործընկերոջ կողմից։ Պարբերականը նաեւ գրում է, որ բռնության մեջ մեղադրվողի մասին բրիտանացի խորհրդարանականների շրջանում բացահայտ քննարկումներ են ընթանում։

Նշվում է նաեւ, որ սկսած 18 թվականից, 56 պատգամավոր ենթարկվել է պատասխանատվության՝ ոչ վայելուչ պահվածքի համար։