Ի՞նչ են քննարկել երեկ շարժման առաջնորդների հետ

Ի՞նչ են քննարկել երեկ շարժման առաջնորդների հետ

Հայտնի է, որ երեկ հանդիպում ենք ունեցել շարժման առաջնորդների հետ։ Այդ քննարկման հիմնական նպատակը եղել է այդ պահին եղած պատրաստակամությունը խորհրդարանական ընդդիմադիր ուժերի։ Մենք շարժման առաջնորդներին հայտնել ենք մեր պատրաստակամությունը գործընթացի մեջ մտնելու համար ու քննարկումը այս փուլում հիմնականում սահմանափակվել է դրանով։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր Տիգրան Աբրահամյանը։

«Կոնկրետ գործընթացի հետ կապված, դրան զուգահեռ որոշակի ընթացակարգային հարցեր կան, որոնց մի մասը տեխնիկական են, մի մասը մեզանով չեն պայմանավորված, բայց մենք մեր մասով մեր պատրաստակամությունը, ինպես ասացի, հայտնել ենք»,- ասաց նա։