Խելացի ՔՊ-ականի վարքագծի կանոններ

Խելացի ՔՊ-ականի վարքագծի կանոններ

Խելացի ՔՊ-ականը այս պահին լռում է, քանի որ հասկանում է` խոսելը նշանակում է հողերի հանձնման հանցակից լինել:

Խելացի ՔՊ-ականը այս պահին Փաշինյանի հետ նկար չի տեղադրում, քանի որ հասկանում է, որ նրա քաղաքականության վրա որևէ ազդեցություն չունի:

Խելացի ՔՊ-ականը այս պահին շարժումը չի հեգնում կամ ծաղրում, քանի որ հասկանում է` եկեղեցու և հոգևորի դեմ պայքարողը չի հաջողի:

Խելացի ՔՊ-ականը այս պահին աշխատում է հանրային վայրերում չլինել, քանի որ հասկանում է ժողովրդի վերաբերմունքը օր օրի ավելի ծայրահեղական է դառնում:

Խելացի ՔՊ-ականը շարժումը դրսի ուժերի հետ չի կապում, քանի որ տեսնում է մարդիկ սեփական տների անվտանգության համար են պայքարում, այլ ոչ թե իշխանության հավակնող ուժերի:

Խելացի ՔՊ-ականը իշխանությունից կառչած չէ, քանի որ հասկանում է` դա աշխատանք է, որը, եթե ձախողել ես արժի փոխանցել ավելի գրագետ մարդկանց:

Խելացի ՔՊ-ականը չի ուրանում արժեքները, քանի որ հասկանում է Ադրբեջանի հաղթանակը հավերժ չի, իսկ Արարատ լեռ  աստվածաշնչային սիմվոլ է:

Խելացի ՔՊ-ականը խոսքի ազատության դեմ հայտարարություններ չի անում, քանի որ հասկանում է ժողովրդավարական հասարակություն ունենալու միակ ճանապարհը ընդդիմախոսներ ունենալն է:

Խելացի ՔՊ-ականը քրեական գործերով անհամաձայններին չի լռեցնում, քանի որ գիտի իշխանությունը ժամանակավոր է, իսկ նման մեթոդներով հետո իրեն են լռեցնելու:

Խելացի ՔՊ-ականը արցախցիներին տված օգնությամբ շանտաժ չի անում, քանի որ գիտի՝ նրանք հայ են և կորցրել են այնքան, որ ոչ մի գումարով չես փոխհատուցի ու հենց իր թիմի գործողությունների արդյունքում:

Խելացի ՔՊ-ականը իր թիմի կողմից իր դեմ կիրառվող սպառնալիքներին չի տրվում, քանի որ հասկանում է նժարին դրված են պետականություն ունենալ/չունենալու հարցը:

Խելացի ՔՊ-ականը Փաշինյանին կարևոր հարցեր է տալիս՝ անվտանգության երաշխիք ո՞վ է պատրաստ տալ մեզ հիմա։

Խելացի ՔՊ-ականը սեփական թիմում լռում է, քանի որ գիտի՝ խելացի մարդիկ այնտեղ չեն գնահատվում :

և վերջում՝ խելացի ՔՊ-ականը գնում է անվստահության քվեարկությանը ու իր խղճով է ընտրություն կատարում, քանի որ սիրում է հայրենիքը:

ՀԳ: Ապացուցիր, որ ուսապարկ չես: