Գործընթացները կոմպլեքս չեն, դրանք մեկ կոմպոնենտով չէ, որ պայմանավորված են

Գործընթացները կոմպլեքս չեն, դրանք մեկ կոմպոնենտով չէ, որ պայմանավորված են

Շատ կարևոր է այն, ինչ այսօր արձանագրեցինք, որ ուսանողներն էլ են միանում։ Մենք քիչ առաջ Երևանի պետական համալսարանում էինք ու ինչպես տեսաք ԵՊՀ ողջ ուսանողությունը դուրս եկավ, միացավ։ Երիտասարդությունը որոշիչ է, երիտասարդությունը շարժիչ ուժն է։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Այս գործընթացները կոմպլեքս գործընթացներ են, դրանք մեկ կոմպոնենտով չէ, որ պայմանավորված են։ Տարբեր տիպի ակցիաներ պիտի լինեն, ուսանողները պիտի միանան, տարբեր կազմակերպություններ պիտի միանան։  Ինքներդ նայեք, ինքներդ տեսեք՝ ինչ լավ մեկնարկ է տրվել ու սա կարևոր արձանագրություն է։ Պետք է բոլոր ուղղություններով զարգանալ, որ հասնենք մեր վերջնական նպատակին»,- ասաց նա։