Բագրատ Սրբազանը դիմեց ժողովրդին

 Բագրատ Սրբազանը դիմեց ժողովրդին

Պայքարի սկիզբը դուք երեկ դրել եք այստեղ, այս հրապարակում։ Միայն սկիզբը և ոչ թե ավարտը։ Ես շատ եմ խնդրում, որպեսզի յուրաքանչյուր մարդ զգացմունքայինը մի կողմ դնելով՝ հստակ պատկերացում ունենա սրա մասին։ Այո, երեկ դուք ժխտեցիք, մերժեցիք այն բոլոր թունավոր մտքերը, որոնք լցվել են մեր ժողովրդի կյանք։ Այս մասին Հանրապետության հրապարակում՝ դիմելով մարդկանց, ասել է Բագրատ Սրբազանը։

«Այո, 100 հազարավոր մարդկանց հետո դուք դա արեցիք։ Հիմա մենք սկում ենք ընթացքը մեր գործողությունների։ Ինչպես ես երեկ ասացի, կարող ենք լինել խմբերով, կարող են լինել պատասխանատվություններով և այլն։ Այս պահից սկսած, կոչով դիմում եմ ժողովրդին, Հայաստանի Հանրապետության բոլոր վայրերում սկսվում է խաղաղ անհնազանդության միջոցառումներ, անհամաձայնության գործողություններ։ Խոսքը թե մայրաքաղաքի մասին է, թե բոլոր մարզերի, բոլոր շրջանների»,- ասաց նա։