Դա ամենաանընդունելի երևույթն էր, որը կարելի էր պատկերացնել

Դա ամենաանընդունելի երևույթն էր, որը կարելի էր պատկերացնել

Դրանից ավելի վտանգավոր, դրանից ավելի վատ սադրանք երևի պատկերացնել հնարավոր չէր։ Այդպես ուղղակի չի կարելի վարվել սեփական ժողովրդի նկատմամբ։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ այս գործընթացը հաշտության մասին է։ Մեր կողմից տեսականորեն անգամ հնարավոր չէ բռնություն, սադրանք և այլն։ Խնդրում ենք, որ որևէ մեկը այլևս չդիմի նմանատիպ քայի, որովհետև, նորից եմ ասում, սա իրենց սեփական ժողովուրդն է։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանը։

«Այս գործընթացի մեջ ժողովուրդը իր արդար ցանկությունն է հայտնել։ Սադրանքներով ոչ մի տեղ չեն հասնելու, սադրանքներով պառակտումը ավելի է խորացվելու, սա ամենաանընդունելի երևույթն էր, որը կարելի էր պատկերացնել»,- ասաց նա։