ԲՀԿ-ից ովքե՞ր են պատգամավոր դարձել

ԲՀԿ-ից ովքե՞ր են պատգամավոր դարձել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներով 7-րդ գումարման ԱԺ-ում նախնական հաշվարկով կունենա 26 մանդատ, որից 13-ն ընտրվում են տարածքային ցուցակներով, ևս 13-ը՝ համապետական ցուցակով:

ԲՀԿ-ական Վարդեւան Գրիգորյանը մեզ ներկայացրեց  ԲՀԿ-ից պատգամավոր ընտրվածների ցանկը, այսինքն՝ ԸՕ-ում սահմանված բանաձեւով կուսակցության իրականացրած հաշվարկը հետեւյալ պատկերն է գրանցել։

Թիվ 1՝ Ավան, Նոր Նորք, Քանաքեռ–Զեյթուն

Արտյոմ Ծառուկյան – 1118 ձայն

Թիվ  5՝ Արարատ

Տիգրան Ստեփանյան – 2166 ձայն

Թիվ  6՝ Արմավիր

Քաջիկ Գևորգյան – 3377 ձայն

Արայիկ Աղաբաբյան – 1634 ձայն

Թիվ  7՝ Արագածոտն

Նորա Առուստամյան – 1994 ձայն

Թիվ  8՝ Գեղարքունիք

Հրանտ Մադաթյան – 1739 ձայն

Թիվ 9՝ Լոռի

Արթուր Դալլաքյան – 2121 ձայն

Թիվ 10՝ Կոտայք

Էդուարդ Բաբայան – 7472 ձայն
Դավիթ Մանուկյան – 4560 ձայն
Ջանիբեկ Հայրապետյան – 984 ձայն

Թիվ 11՝ Շիրակ

Վարդան Ղուկասյան – 3198 ձայն
Վարդևան Գրիգորյան – 2783 ձայն

Թիվ 12՝ Սյունիք, Վայոց Ձոր

Նաիրա Զոհրաբյան – 2110 ձայն

Նախնական տվյալներով՝ ԲՀԿ-ի համապետական ցուցակից պատգամավոր կդառնան՝

1. Գագիկ Ծառուկյան
2. Միքայել Մելքումյան
3. Արթուր Գրիգորյան
4. Տիգրան Ուրիխանյան
5. Արման Աբովյան
6. Վահե Էնֆիաջյան
7. Իվետա Տոնոյան
8. Գևորգ Պետրոսյան
9. Սերգեյ Բագրատյան
10. Շաքե Իսայան
11. Վարդան Վարդանյան
12. Կարինե Պողոսյան
13. Սողոմոն Սողոմոնյան:

Նշենք, որ նոր խորհրդարանը կազմված է լինելու 132 պատգամավորից: «Իմ քայլը» դաշինքը կունենա 88 մանդատ, ԲՀԿ-ն՝ 26 պատգամավոր, «Լուսավոր Հայաստանը»՝ 18 պատգամավոր: