Մոնթեի ծննդյան օրը թշնամուն հանձնեցին հերոսի ազատագրած Քարվաճառը

Մոնթեի ծննդյան օրը թշնամուն հանձնեցին հերոսի ազատագրած Քարվաճառը

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, լեգենդար հրամանատար, ՀՀ Ազգային հերոս, լուսահոգի Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է, ով 1993 թվականի մարտ-ապրիլ ամիսներին իրականացված Քարվաճառի ազատագրման օպերացիայի ղեկավարներից էր (Մոնթե Մելքոնյան (Ավո)-Մարտակերտի ճակատ):

Բախտի չար նախախնամությամբ, ուղիղ 3 տարի առաջ այս օրը՝ նոյեմբերի 25-ին, ՀՀ իշխանություններն Ադրբեջանին հանձնվեցին Քարվաճառը։

Քաղաքն Ադրբեջանին պետք է վերադարձվեր նոյեմբերի 15-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հայտարարության համաձայն։
Սակայն հայկական կողմը լրացուցիչ 10 օր ժամանակ էր խնդրել տարածքից իր ստորաբաժանումներն ու այնտեղ ապրող մարդկանց դուրս բերելու համար։

Փաստորեն, Քարվաճառն ազատագրած Մոնթեի ծննդյան օրը նիկոլենք թշնամուն հանձնեցին հերոսի ազատագրած քաղաքը։