«Ես ընդդիմությունը չեմ, ես Աղվան Վարդանյանն եմ»․ ինչո՞ւ էր ԱԺ նախագահն այցելել Վարդանյանին 

«Ես ընդդիմությունը չեմ, ես Աղվան Վարդանյանն եմ»․ ինչո՞ւ էր ԱԺ նախագահն այցելել Վարդանյանին 

Լրագրողներն այսօր խորհրդարանում ֆիքսել էին, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել էր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի աշխատասենյակ։

Hraparak.am-ի հարցին, թե ի՞նչ նպատակով էր ԱԺ նախագահն այցելել իր աշխատասենյակ, Աղվան Վարդանյանը տվեց շատ փիլիսոփայական պատասխան․ «Հրավիրել էի իմ աշխատասենյակ՝ իմ սենյակը տեսնելու, Չարենցի, Հրանտ Մաթևոսյանի, Համո Սահյանի նկարները, Էդուարդ Խարազյանի գեղանկարը տեսնելու»։

-Իսկ այս թեժ պահին ինչո՞ւ հանկարծ Ձեզ մոտ այդպիսի մշակութային հրավեր ուղարկելու ցանկություն առաջացավ։

-Մշակույթը միշտ անհրաժեշտ է։

-Քաղաքական հարցեր չե՞ք քննարկել։

-Ոչ, քաղաքական հարցեր չեմ քննարկել։

-Հիմա ընդդիմությունն ու իշխանությունը, փաստորեն, իրար հետ մշակութայի՞ն հարթության վրա են շփվում։

-Դա քո եզրակացությունն է։ Ես ընդդիմություն չեմ, ես Աղվան Վարդանյանն եմ եւ միշտ իշխանություն եմ։

-Իսկ պարոն Սիմոնյանն ի՞նչ գնահատական տվեց Ձեր մշակութային ժառանգությանը։

-Դա իմ մշակութային ժառանգությունը չի, դա հայ ժողովրդի մշակութային ժառանգությունն է։

-Որի մի մասը Ձեր կաբինետում է հայտնվել։

-Չէր հայտնվել, ես էի բերել։

-Լավ, ինչպե՞ս վերաբերվեց Ալեն Սիմոնյանը հայ ժողովրդի ժառանգությանը։

-Հիացմունքով։