ՌԴ-ի մարտավարական միջուկային զենքն արդեն Բելառուսում է. CNN

ՌԴ-ի մարտավարական միջուկային զենքն արդեն Բելառուսում է. CNN

Ռուսաստանի մարտավարական միջուկային զենքն արդեն տեղակայվել է Բելառուսում։ Այդ մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ամերիկյան հետախուզությանը։

Ըստ հաղորդագրության՝ հետախուզությունը հաստատում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հունիսյան հայտարարությունը։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները չեն հավատում, որ Լուկաշենկոն որևէ վերահսկողություն կունենա միջուկային զինանոցի վրա։