Ինչու են դադարեցվել դատավորի լիազորությունները

Ինչու են դադարեցվել դատավորի լիազորությունները

Այսօր ԲԴԽ-ն դադարեցրել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանի լիազորությունները։ ԲԴԽ-ին գրություն է հասցեագրել դատարանի նախագահի ԺՊ Ավագ Գաբրիելյանը։

Մենք կապվեցինք դատավոր Ռուբեն Ներսիսյանի հետ՝ հարցրեցինք, թե ո՞րն է իր լիազորությունների դադարեցման պատճառը։ Ներսիսյանն ասաց, որ լիազորությունները դադարեցվել են իր դիմումի հիման վրա, քանի որ ունի առողջական խնդիրներ, որոնք անհամատեղելի են հետագա պաշտոնավարման հետ․

«Կարգը հետևյալն է․ դատավորը դիմում է, հետո համապատասխան կարգի համաձայն, ստուգումներ է անցնում բժշկական հիմնարկներում, համապատասխան եզրակացություն է լինում, և եզրակացության հիմքով նոր արդեն նման որոշում է կայացվում»,- ասաց Ներսիսյանը։ 

Նշենք, որ Ռուբեն Ներսիսյանը դատավոր է աշխատում 1996 թվականից սկսած։