Որքան հեղուկ գազ են գնել ԵՄ երկրները Ռուսաստանից
Ըստ Telegraph-ի փոխանցման, ԵՄ անդամ երկրներն այս տարի գնել են ընդհանուր առմամբ 6,1 միլիարդ եվրոյի կամ 6,6 միլիարդ դոլարի հեղուկացված գազ։ ԵՄ-ն հանդիսացել է Ռուսաստանից արտահանվող հեղուկացված գազի ավելի քան 50 տոկոսի գնորդը։ Ամենաշատը եվրոպական երկրներից ռուսական գազ գնել են Ֆրանսիան եւ Իսպանիան, որոնք Չինաստանից հետո երկրորդ եւ երրորդ տեղերում են համապատասխանաբար։
Պարբերականը նշում է, որ չնայած հավաստիացումներին, որ Եվրոպան հրաժարվելու է ռուսական վառելիքից, գործնականում սակայն տեղի է ունենում ճիշտ հակառակը՝ ռուսական վառելիքի գնման ծավալները ԵՄ անդամ երկրների կողմից ավելանում են։ «Եվրոստատի» տվյալները վկայակոչելով, պարբերականը նշում է, որ Իսպանիան ձեռք է բերել 1,95 միլիարդ դոլարի կամ 1,8 միլիարդ եվրոյի ռուսական հեղուկացված գազ, Ֆրանսիան՝ 1,5 միլիարդ եվրոյի կամ 1,63 միլիարդ դոլարի։ Ընդ որում, ռուսական հեղուկացված գազ գնում են նաեւ Ռուսաստանի այնպիսի կատաղի հակառակորդները, ինչպիսիք են Էստոնիան եւ Լիտվան։ Այս տարվա ջեռուցման սեզոնին ռուսական հեղուկացված գազի շնորհիվ ԵՄ կարողացել է 99,6 տոկոսով լրացնել իր գազապահեստարանների ծավալը։
Կարծիքներ